Եթե Աննայի հետ իմ զրույցն ունենար շարունակություն, այսինքն եթե սրճելու ընթացքում մեր զրույցին էլ տեղյակ լինեիք (Աննայի հետ զրույցս կարող եք կարդալ նախորդ գրառմանս մեջ` Ուզում ես բլո՞գ վարել` կարդա մեր զրույցը... ;).), ես անպայման կհասցնեի ձեզ դեռ մի քանի օր առաջ ուղղորդել դեպի երկու շատ կարևոր հոդվածներ, որոնք այնքան լավ են գրված ու մատչելի: Դեռ ուշ չէ, և ես այսօր եկել եմ հենց այդ նպատակով... Այսպես, հարգելի ընթերցող, եթե Դու ապագա կամ ներկա բլոգեր ես ու Քեզ հետաքրքրեց նախորդ գրառումս, ապա, նախքան գործին անցնելը, խորհուրդ կտամ անպայման կարդալ Քայլ առ քայլիհարևանությամբ գտնվող Ամեն ինչ ոչնչի մասին բլոգի հեղինակ մեր անկրկնելի Սյունեիձեռագրով գրված հետևյալ երկու գրառումները: 

 

Գրառումներն անչափ օգտակար են ու, ամենակարևորը, հասկանալի խորհուրդներ են, որոնց հետևելով, կարող ես համոզված լինել, որ  լուծում ես բոլոր ընթերցողների խնդրանք-պահանջը: 

 Իսկ այժմ կխոսեմ ինձ համար մեծ նշանակություն ունեցող մի հարցի մասին:
Ուշադրություն մեր բոլոր հարգարժան բլոգերներ! 
Ցանկացած կարծիք և խորհուրդ սպասված է ու ողջունելի:
 Настройки  › комментарии... 
 
Контроль комментариев ?
 
 
 
Իմ բլոգում ես նշել եմ վերջին տարբերակը` այսինքն իմ գրառումներին արված մեկնաբանություններն անմիջապես տեսանելի են դառնում բոլորին: Ես չեմ ասի` ես ճիշտ եմ անում կամ ոչ, ՍԱԿԱՅՆ որպես ընթերցող ինձ հաճելի չի, երբ ուղարկում եմ իմ մեկնաբանությունն ու կարդում տեղեկացումն այն մասին, որ այն սպասում է ստուգման, անվստահություն է ներշնչում, անվստահություն ընթերցողի նկատմամբ: Եթե հարկ լինի մեկնաբանություն ջնջելու, դա կարող է անել կայքատերը, երբ տեսնի այն: Բացի այդ ցանկացած վատ կարծիք կամ բռի ու կոպիտ որևէ մեկնաբանոթյուն ոչնչով չի խամրեցնի տվյալ բլոգի փայլը, ավելին հստակ ու տեղին պատասխանը կարող է հիացնել ավելի...(հանդիպել եմ նման դեպքերի, առավել ևս հիանում-զարմանում եմ, երբ կայքատերերը չեն ջնջում դրանք, գիտակցում են, որ մեկնաբանողն իր "հասցեն" է թողնում իր խոսքերով...)
Ասեմ ավելին, ինքս սիրում եմ, երբ կայքատերը թույլատրում է մեկնաբանություն թողնել բոլորին (այդ թվում նաև անանուն օգտագործողներին) և այդպես էլ ես արել եմ.

Кто может оставлять комментарии?  
 
 
 
Ինձ հետաքրքիր է յուրաքանչյուր կարծիք, և մտածում եմ այսպես` գուցե լինի ընթերցող, ով ցանկանում է մեկանաբանություն թողնել, սակայն այնպիսին, ինչպիսին իր անունով չէր թողնի, ուրեմն բաց են դռները, թող ասի, ամեն դեպքում օգտակար կարող է լինել... Առաջին պահին սառը դող, իսկ հաջորդ պահին արթնացում և գիտակցում, որ եթե կա հակառակ խոսք, ընդդիմություն, ուրեմն գրառումն արժեք ունի, մեծ նշանակություն... Ինքս անանուն գրել չեմ սիրում, իմաստ էլ չեմ տեսնում, սակայն թույլատրում եմ իմ բլոգում գրել այդպես, թեկուզև նրա համար, որ կան օգտվողներ, ում մոտ չի ստացվում գրանցվել: Այդպիսով, հաճելի կլինի հնարավորություն տալ յուրաքանչյուրին` գրելու, արտահայտվելու... 
Վերջում կավելացնեմ Տիտոս Լիվիոսի մեծ խոսքերը.
<<Վստահելը մեծամասամբ ծնում է պատասխան ազնվություն>>

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել